Christie`s աճուրդի տունը աճուրդի կհանի հանրահայտ դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորին պատկանող զարդերի, հագուստի եւ աքսեսուարների հավաքածուները:
Գնորդներին առաջարկվող իրերի շարքում է դերասանուհու ադամանդե թեւնոցը, որը նրան նվիրել է Մայքլ Ջեքսոնը: Դրա արժեքը գնահատվում է 30-50 հազար դոլար: Աճուրդի կդրվի նաեւ դերասանուհու 33,19 կարատանոց ադամանդե քարով մատանին, որը նրա ամուսնու` Ռիչարդ Բերտոնի նվերն է, գրում է Associated Press-ը:
Դերասանուհուն պատկանող նկարների հավաքածուն, ինչպես սպասվում է, աճուրդի կհանվի 2012թ. փետրվարին: Վաճառքի եկամուտների մի մասը կհատկացվի դերասանուհու` ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հիմնադրամին, որը սեղծվել է 1991թ.:
Հիշեցնենք, Էլիզաբեթ Թեյլորը հայկական ծագմամբ հոլիվուդյան հայտնի դերասանուհի է, նկարահանվել է ավելի քան 60 ֆիլմերում, լավագույն կանացի դերի համար երկու անգամ արժանացել է «Օսկար» մրցանակի: Դերասանուհու մասնակցությամբ ամենահայտնի ֆիլմերից է «Կլեոպատրա» ֆիլմը, որտեղ նա եգիպտական լեգենդար թագուհու կերպարով է հանդես եկել: Է. Թեյլորը մահացել է 2011թ. մարտի վերջին, 79 տարեկան հասակում:



























