Կանադայի իշխանությունները մտադիր են արգելել մահմեդական կանանց քաղաքացիական միջոցառումներին ներկա լինել փակ դեմքերով: Ներգաղթյալների գործերով նախարար Ջեյսոն-Քեննին հայտնել է, որ ինքը քաղաքացիական գործերով դատարաններից բազմաթիվ բողոքներ է ստանում, որտեղ քաղաքացիություն ստանալու գործընթացի նիստերին մահմեդական կանայք ներկայանում են փակ դեմքով:

Նոր կանոններով, որը ներկայացրել է Քեննին, քաղաքացիություն ստացող երդման ժամանակ պետք է հանի դեմքը ծածկող բոլոր կտորները:

Միաժամանակ, դիտորդների կանխատեսումներով, նոր կանոնները կարող են հանգեցնել դատական հայցերի, քանի որ նախարարի կողմից առաջարկվող սահմանափակումները կարող են գնահատվել որպես ոտնձգություն դավանանքի ազատության դեմ:

Օտտավան այս նոր կանոնները մտցնում է այն ժամանակ, երբ Գերագույն դատարանը քննում է մահմեդական կնոջը բռնաբարելու գործը, իսկ վերջինս հրաժարվում է դատական նիստերի ժամանակ բացել դեմքը: Այս խնդիրը մինչ օրս դեռ լուծված չէ, գրում է «Ռոսբալտը»: