Թբիլիսիի Հանրապետության հրապարակում տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներ ցույց են անցկացնում, հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը։
Նրանք բողոքում են բռնության փաստերի և լրատվամիջոցների ներկայացուցիչների վրա հարձակումների դեմ։
Վրացական մամուլի ներկայացուցիչները բռնության փաստերի ժամանակին հետաքննություն են պահանջում։
Նրանց ձեռքին են Վրաստանում ցույցերը լուսաբանելիս վիրավորված լրատվամիջոցների ներկայացուցիչների լուսանկարները:
Վրաստանի Առաջին ալիքի հաղորդմամբ, նախօրեին TV Pirveli հեռուստաալիքի նկարահանող խմբի վրա հարձակվել են դիմակավորված անձինք, որոնք դաժանաբար են վարվել ուղիղ եթերում աշխատող օպերատորի ու լրագրողի հետ։
Այս փաստի առիթով հատուկ քննչական ծառայությունը հետաքննություն է սկսել 154 հոդվածի երկրորդ մասով։




























