Ամերիկյան Mega Millions վիճակախաղի հաղթողը, որը պնդում է, թե ջեքփոթի համար ունեցել է 394 միլիոն դոլարի երկու շահող տոմս, դատի է տալիս Կալիֆոռնիայի վիճակախաղ անցկացնող կազմակերպության դեմ հայց է ներկայացրել, պնդելով, որ ստացել է իր ընդհանուր շահումների միայն կեսը, գրում է People-ը:
Լոս Անջելեսի Գերագույն դատարան ներկայացված հայցում Ֆարամարզ Լահիջանին պնդում է, որ ստացել է 2023 թվականի դեկտեմբերի 8-ի վիճակախաղի մոտ 394 միլիոն դոլար մրցանակային ֆոնդի միայն կեսը, թեև ինքը Mega Millions-ի երկու շահած տոմս ուներ:
Գանգատում նշվում է, որ Լահիջանին իրավունք ունի ստանալ ամբողջ ջեքփոթը, ներառյալ երկրորդ տոմսի 197 միլիոն դոլարի շահումը, որը նա խաղարկությունից հետո չի կարողացել գտնել: Նա նշել է, որ երկու տոմսերն էլ ձեռք է բերել Կալիֆոռնիայի Էնսինո քաղաքի բենզալցակայանից։ Լահիջանին հայտարարել է, որ շահել է ընդհանուր ջեքփոթը՝ գնելով երկու տոմսերը նույն թվերով, որոնք ունեցել է 30 տարվա ընթացքում՝ 21, 26, 53, 66, 70 և 13 մեգա համարը:
Ըստ նրա՝ 30 տարի շարունակ կանոնավոր կերպով օգտագործում է վիճակախաղի նույն համարները, որոնք վաղուց ընտրել են իր երեխաները։





























