Դեկտեմբերի 13-ի երեկոյան Իրաքում «Ռումայիլ» նավթահանքի նավթատարերից մեկում երկու հզոր պայթյուն է որոտացել: Պայթյունների հետեւանքով նավթատարում հրդեհ է բռնկվել, որը հանգեցրել են մինչեւ ուշ երեկո:

Պայթյունի պատճառների պաշտոնական վարկած առայժմ չկա, բայց Բասրա քաղաքի անվտանգության ծառայության ներկայացուցիչը, որը ցանկացել է անհայտ մնալ, տեղեկացրել է, որ նավթահանքից ոչ հեռու պայթուցիկ սարք է գործողության մեջ դրվել, գրում է Associated Press-ը: Առայժմ խմբավորումներից ոչ մեկը պայթյունի պատասխանատվությունը չի ստանձնել: