Ռուսաստանյան ցորենի մատակարարումները Սիրիա դադարեցվել են նոր կառավարության անորոշության և վճարումների հետաձգման պատճառով, Reuters-ին են հայտնել  ռուսաստանյան  և սիրիական աղբյուրները։

Սիրիա ռուսաստանյան ցորեն տեղափոխող երկու նավ չեն հասել նշանակման վայր։

Ռուսաստանը՝ աշխարհի խոշորագույն ցորեն արտահանողը, Բաշար Ասադի համոզված աջակիցն էր և ցորեն էր մատակարարում Սիրիային բարդ ֆինանսական և լոգիստիկ սխեմաների միջոցով՝ շրջանցելով արևմտյան պատժամիջոցները, որոնք սահմանվել էին ինչպես Սիրիայի, այնպես էլ Ռուսաստանի դեմ: