Նյու Ջերսիի նահանգի ուսուցիչը ձերբակալվել է այն մեղադրանքով, որ մոտ մեկ ժամ երեխային սքոթչով սոսնձել է նստարանին, իսկ ուսուցչի օգնականին մեղադրել են այն բանում, որ նա չի միջամտել, տեղեկացրել է Fox News-ը։

Լենոքսի տարրական դպրոցի ուսուցիչ Թոդ Լյուիսը տղային սոսնձել է նստարանին մոտ 40-50 րոպե, երբ նրա օգնական Սալի Սկալան դասարանում էր, բայց չի միջամտել, տեղեկացրել է տուժածը ոստիկանությանը։

57-ամյա Լյուիսին մեղադրել են երեխայի բարեկեցությանը երկրորդ աստիճանի սպառնալիքի, իսկ 67-ամյա Սկալային՝ երեխաների հետ չորրորդ աստիճանի դաժան վերաբերմունքի մեջ։

Ոստիկանությունը տեղեկացրել է, որ Լյուիսը ներկայացել է դատավարությանը նրան տրված օրդերից հետո, մինչ այդ ազատված էր հատուկ պայմաններով, որոնց համաձայն չպետք է շփվեր երեխաների հետ։

Մեղավոր ճանաչվելու դեպքում նրան սպառնում է 5-10 տարվա ազատազրկում, Սկալային՝ 18 ամսվա։ Դպրոցական օկրուգի կառավարիչը տեղեկացրել է, որ Լյուիսը եւ Սկալան արձակուրդ են ուղարկվել, նրանց արգելվել է հեռանալ կամպուսից։