ԱՄՆ վարչակազմը պետք է Նյու Յորքի եւ Նյու Ջերսիի նահանգներն ապահովի անօդաչուների հայտնաբերման նորագույն համակարգերով այն բանից հետո, երբ նրանց տարածքների վրա նկատվել են անհայտ դրոններ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Կոնգրեսի Սենատի դեմոկրատական մեծամասնության ղեկավար Չակ Շումերը։
«Նկատվել են անօդաչուներ։ Ես կոչ եմ անում [ԱՄՆ ներիքն անվտանգության] նախարար Ալեխանդրո Մայորկասին հատուկ տեխնիկական համակարգեր տալ անօդաչուների հայտնաբերման համար Նյու Ջերսիում եւ Նյու Յորքում։ Եվ ես աշխատում եմ, որ Սենատն ընդունի օրինագիծ, որը տեղի իրավապահ մարմիններին ավելի շատ միջոցներ կտար անօդաչուների հայտնաբերման համար»,- նշել է նա։
Ինչպես նշել է Շումերը մամուլի ասուլիսում, անօդաչուների ծագումը պարզելու համար երկու նահանգներում պետք է տեղադրել Robin նորագույն ռադիոլոկացիոն համակարգեր։ Դրանք, օրենսդրի կարծիքով, «կարող են ճշգրիտ հետեւել սարքին»։
Ինչպես տեղեկացրել է Մայորկասը ավելի վաղ դեկտեմբերի 15-ին, ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ անհայտ անօդաչուները, որոնք նկատվել են Նյու Ջերսիի եւ Նյու Յորքի երկնքում, կիրառում է մեկ այլ պետություն։





























