Պակիստանի ոստիկանությունը ստիպված է եղել խառնվել Կարաչիում կրոնական դպրոցի` մեդրեսեի գործունեությանը, որտեղ աշակերտներին պարբերաբար ծեծել են, սովի մատնել եւ պահել շղթայված: Ոստիկաններն ազատել են շուրջ 50 աշակերտների, հաղորդում է BBC-ն:

Կարաչիում գտնվող մեդրեսեն ուղղիչ բնույթ է կրել, այստեղ եկել են աշակերտներ, ովքեր կամ թմրանյութ են օգտագործել, կամ մանր հանցագործություններ ու խուլիգանություններ կատարել: Ընդ որում, ծնողները վճարել են, որ իրենց երեխաները հաճախեն այդ հաստատություն:

Ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել մեդրեսեի 2 աշխատակիցների, սակայն դպրոցի տնօրենին հաջողվել է փախչել:

Երեխաները իրավապահներին պատմել են, որ շատ ծնողներ իրենք են պնդել, որ դաժան մեթոդներ կիրառեն իերնց երեխաների նկատմամբ: