Քուվեյթում հնագետները հայտնաբերել են 7000-ամյա կավե արձանիկ, որը նման է այլմոլորակայինի ժամանակակից պատկերին, գրել է Live Science-ը։
Չնայած այս արձանիկը ավելի գերբնական է թվում, քան մարդկայինը, նրա ոճը տարածված էր հին Միջագետքում, թեեւ այն իր տեսակի մեջ առաջին արձանիկն է, որը հայտնաբերվել է Քուվեյթում կամ Պարսից ծոցում:
Փոքրիկ, նուրբ մշակված գլուխը՝ թեք աչքերով, հարթ քթով եւ երկարավուն գանգով, հայտնաբերվել է այս տարի պեղումների ժամանակ Բահրա 1-ում՝ հյուսիսային Քուվեյթի նախապատմական վայրում, որտեղ քուվեյթա-լեհական համատեղ թիմը պեղումներ է կատարել 2009-ից: Բահրա 1-ը Արաբական թերակղզու հնագույն բնակավայրերից մեկն է, որը գոյություն է ունեցել մոտավորապես մ.թ.ա. 5500-4900թթ.:
Այս ընթացքում Բահրա 1-ը բնակեցված էր Ուբայդներով, մշակույթ, որը սկիզբ է առել Միջագետքում եւ հայտնի է իր առանձնահատուկ խեցեղենով, այդ թվում՝ այլմոլորակայինների նման արձանիկներով։
Ըստ հետազոտող Բահրա-1 արշավախմբի ղեկավար Ագնեշկա Շիմչակի, որը պատասխանատու է փոքր գտածոների ուսումնասիրության համար, ինչպիսին է վերջերս հայտնաբերված արձանիկը, Ուբայդները միահյուսվել են նեոլիթյան կամ նոր քարի դարաշրջանի հասարակություններին Պարսից ծոցում մ.թ.ա. վեցերորդ հազարամյակում եւ տարածքը վերածել մի տեսակի հնագույն կաթսայի:
«Արձանիկի հայտնաբերումը կատարյալ անակնկալ էր ողջ թիմի համար, քանի որ սա առաջին նման գտածոն է ոչ միայն Բահրա 1-ում պեղված ավելի քան 1,5 հազար փոքրիկ գտածոների մեջ, այլեւ Պարսից ծոցի տարածաշրջանում»,- ասել է Շիմչակը:
Ավելին, այն պատրաստված է ոչ թե Պարսից ծոցին բնորոշ խեցեղենից, այլ միջագետքյան կավից, ինչը նշանակում է, որ Ուբայդները «ակտիվորեն ներմուծել են իրենց հայրենի ավանդույթները տարածաշրջան»:





























