«Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ նախօրեին տարածած ելույթը համագործակցության պարզ առաջարկ էր իշխանություններին»,- նոյեմբերի 13-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Նշելով, որ առաջին նախագահի ելույթին ՀՅԴ-ն դեռ կհասցնի ավելի ընդգրկուն պատասխան տալ, նա նկատեց, որ, ինչպես միշտ, այս անգամ էլ Դաշնակցությունը Լեւոն Տեր-Պետրոսյանի համար հիմնական թիրախ է դարձել։
«Իշխանություններին արված նրա առաջարկությունը տանում է ընդդիմության թուլացման, ինչի ադյունքում տուժելու են ժողովուրդը եւ երկիրը։ Այդ համագործակցությունից իշխանության ձեռքերն ավելի են երկարելու եւ նա հնարավորություն է ստանալու ավելի ազատ գործել»,- նշեց Մինասյանը:
Ընդծելով, որ ՀՅԴ-ն գաղափարախոսական այլընտրանք չունի, քան այն, որ այժմ իրականացնում է, Արծվիկ Մինասյանը նշեց, որ իրենք ավելի մեծ պոտենցիալ ունեն, քան հիմա մարդիկ տեսնում են։




























