Թուրքիայի ֆինանսական ոստիկանությունը հեռուստատեսային ալիքների եւ հաղորդումների վարկանիշերը ներկայացնող մի շարք ընկերություններում համաժամանակյա գործողություններ է իրականացրել։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝  ոստիկանությունը 25 տարբեր հասցեներում իրականացրած գործողությունների ժամանակ ձերբակալել է 7 հոգու, ովքեր կասկածվում են հեռուստատաալիքներին եւ հաղորդումների կեղծ վարկանիշեր ներկայացնելով եւ հսկայական գումարներ գրպանելով։