Դեկտեմբերի 15-ի գիշերը Կարաուլ բնակավայրի տարածքում Ենիսեյ գետով ընթացող ռուսական ատոմային «Վայգաչ» սառցահատի վրա հրդեհ է բռնկվել, երկու մարդ զոհվել է, եւս մեկը տուժել է:
Սառցահատի հրդեհը բռնկվել է տեղական ժամանակով ժամը 5:24 (Մոսկվայի ժամանակով 1:24 ), հրշեջները հեռացրել են բռնկման օջախը: Հրդեհը հանգցնելու աշխատանքներն ավարտվել են տեղական ժամանակով ժամը 7:58 (Մոսկվայի ժամանակով 2:15): Հրդեհի բռնկման պատճառները ճշտվում են: Նախնական տվյալներով բռնկման օջախը գտնվել է նավասենյակներում:
Ատոմային «Վայգաչ» սառցահատի հրդեհի արդյունքում ռադիացիայի վտանգ չի առաջացել, «ՌԻԱ Նովոստի»-ին հաղորդել է «Ռոսատոմ»-ի պաշտոնական ներկայացուցիչը:
ԱԻՆ-ում նշել են, որ սառցահատի ատոմային ռեակտորին վտանգ չի սպառնացել, քանի որ բոցը դրան չի հասել. կրակը հաջողվել է մարել նավի բնակելի գոտու ներսում:




























