Դեկտեմբերի 14-ին, ժամը 8:58-ին ահազանգ է ստացվել է Երեւանի Չարենցի փողոցում բռնկված հրդեհի մասին:
Ինչպես հայտնում է Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունը, հրդեհի մարման աշխատանքներին մասնակցել են 3 հրշեջ հաշվարկներ: Հրդեհը հաջողվել է տեղայնացնել 9:22-ին, մարել` 10:06-ին: Մասամբ այրվել է բնակարան, «Արշավ» զբոսաշրջային ընկերության պատն ու առաստաղը, «Չիլինգարյան դիզայն» գրասենյակի հատակն ու կահույքը:




























