Համբուրգի դատարանը տուգանել է բույսեր մատակարարող ընկերության մենեջերին՝ մանկապարտեզի տարածքում տոնածառ տեղադրելու համար։ Այս մասին հայտնում է Der Spiegel ամսագիրը։

Տղամարդը մեղավոր է ճանաչվել մանկական հաստատության տարածք ապօրինի մուտք գործելու մեջ և պարտավորեցրել է 3 հազար եվրո տուգանք վճարել։

Պարբերականը պարզաբանել է, որ մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողները հրաժարվել են տոնածառ տեղադրել կրոնական ազատությունը պահպանելու համար, որպեսզի ոչ մի երեխա իրեն բացառված չզգա իր կրոնի պատճառով։