Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշին հրավիրել է ահաբեկչության դեմ պայքարին նվիրված համաժողովի, հայտնել են ՌԴ Պետդումայի մամուլի ծառայությունից։
Ըստ հաղորդագրության՝ հեռախոսազրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ։
«Վյաչեսլավ Վոլոդինը նաև շնորհավորել է Նուման Քուրթուլմուշին և Թուրքիայի բոլոր քաղաքացիներին գալիք Ամանորի կապակցությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ Վոլոդինն ու Քուրթուլմուշը քննարկել են Ռուսաստանի և Թուրքիայի միջև միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը։





























