2024 թվականի առաջին կիսամյակում Հարավային Կովկասի տնտեսությունն աճել է 6,9%-ով, հայտնում է վրացական Gnomon Wise հետազոտական ինստիտուտը։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տարածաշրջանում 4,7%-ի աճ է գրանցվել։
Այս տարվա սկզբին Հայաստանում և Ադրբեջանում տնտեսական աճը համեմատաբար ավելի բարձր է եղել, քան հաջորդ ժամանակահատվածում։ Օրինակ՝ տարվա առաջին եռամսյակում Հայաստանի տնտեսությունն աճել է 9,2 տոկոսով։ Այդ ընթացքում Ադրբեջանի աճը կազմել է 2,4%, իսկ իրական տնտեսությունն առաջին եռամսյակում աճել է 4%-ով։ 2024 թվականի առաջին եռամսյակում Վրաստանի տնտեսական աճը կազմել է 8,7%, իսկ երկրորդ եռամսյակում այն արագացել է շուրջ 9,7%-ով։
Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի ներդրումը Հարավային Կովկասի տնտեսական աճում կազմել է 1,2 տոկոսային կետ, Վրաստանինը՝ 2,4 տոկոսային կետ, Ադրբեջանինը՝ 3,3 տոկոսային կետ։
Այս ընթացքում Հայաստանի տնտեսությունը, որի աճի տեմպը տարեսկզբին ավելի բարձր էր, աճել է 7%-ով։ 2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի տնտեսությունն աճել է 9,2 տոկոսով, որը երկրորդ եռամսյակում կազմել է 6,4 տոկոս։





























