Ուկրաինայի իշխանությունները կվճարեն իրենց «արկածախնդրության» համար տարածք կորցնելով եւ իրենց տարածքում օտարերկրյա զորքերի տեղակայմամբ, ասել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն Facebook սոցցանցում հրապարակված իր ուղերձում։

Նրա խոսքով, եթե ինչ-որ մեկը ցանկանա խաղաղ բանակցություններ կազմակերպել Սլովակիայում, ապա երկիրը պատրաստ է եւ հյուրընկալ կլինի։

«Գազի տարանցումը դադարեցնելով՝ նախագահ Զելենսկին միլիարդավոր դոլարների վնաս կհասցնի ԵՄ-ին, այդ թվում՝ Սլովակիայի Հանրապետությանը, եւ կհանգեցնի ԵՄ մրցունակության հետագա նվազման։

ԵՄ ղեկավարները կարծես թե դեմ չեն. գլխավորն այն է, որ Ռուսաստանի թուլացման անիրատեսական նպատակի անվան տակ սլավոնները շարունակեն սպանել միմյանց»,- նշվել է Ֆիցոյի հայտարարությունում: