Աբխազիայի խորհրդարանի պատգամավոր Կան Կվարչիայի առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար։ Նա դուրս է գրվել հիվանդանոցից։
Պատգամավորը վիրավորվել էր անցյալ շաբաթ խորհրդարանում տեղի ունեցած հրաձգության հետևանքով: Հիվանդանոցից դուրս գրվելու մասին հայտնել է «Աիդգըլարա» հասարակական կազմակերպությունը, որը գլխավորում է Կվարչիան, գրում է Коммерсант-ը։
Հրաձգությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 19-ին խորհրդարանի նիստի ժամանակ, որտեղ քննարկվում էր Աբխազիայում կրիպտոարժույթի մայնինգն արգելող օրինագիծը։ Հրաձգության մեջ կասկածվում է պատգամավոր Ադգուր Խարազիան։
Վիրավորվել էր երկու պատգամավոր՝ Կան Կվարչիան և Վախթանգ Գոլանձիան։ Վերջինս հիվանդանոցում մահացել է։ Ադգուր Խարազիան դեպքի վայրից փախել է, նրա գտնվելու վայրը հայտնի չէ: Աբխազիայի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել։



























