Խորվաթիայի գործող նախագահ Զորան Միլանովիչը, որն Ուկրաինային Արեւմուտքի ռազմական օգնության ցուցաբերման մոլի քննադատն է, դարձել է նախագահական ընտրությունների առաջին փուլի հաղթողը 49,11 տոկոս ձայներով, ավելի քան 99 ընտրատեղամասերի հաշվարկով, տեղեկացրել է N1info-ն։

Երկրորդ փուլում նա մրցելու է Խորվաթիայի կառավարող դեմոկրատական միության թեկնածու Դրագան Պրիմորացի հետ, որը հավաքել է 19,36 տոկոս ձայն։

Խորվաթիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի է ունենալու հունվարի 12-ին։

Առաջին փուլ կայացել է դեկտեմբերի 29-ին։