Ստամբուլի օդանավակայանում հարավաֆրիկացի Լորեժամին Դելմասը տաքսի է նստել, որի վարորդը ճանապարհին Դելմասին իջեցրել եւ նստեցրել է սպիտակ մի մեքենա՝ ասելով, թե այն իրեն կհասցնի իր ուզած հյուրանոցը։

Սպիտակ մեքենայի վարորդը ճանապարհին մի անմարդաբնակ վայրում կանգնել է եւ սկսել սեռական ոտնձգության ենթարկել 28-ամյա Դելմասին, սակայն դիմադրության հանդիպելով՝ սկսել է նրան ծեծել, որից հետո թալանել է նրան եւ հեռացել։

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։