Թուրքիայի Ադանա քաղաքում  գտնվող կաթոլիկ Սուրբ Պողոս եկեղեցու վրա թրերով եւ դանակներով հարձակված 26-ամյա Սերհաթ Է.-ի եւ Իբրահիմ Ք.-ի դեմ մեղադրական զեկույցն ընդուվել է Ադանայի դատարանի կողմից։

Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ եկեղեցու դեմ հարձակվողների համար մեղադրող կողմը պահանջում է 4-ական տարի ազատազրկում՝  աղոթարաններին եւ գերեզմաններին վնաս հասցնելու մեղադրանքով։

Ոստիկանությունում հարցաքննության ժամանակ մեղադրյալները հայտարարել էին, թե հայտնի դառնալու համար ցանկացել էին սենսացիոն գործողություն իրականացնել։

Նշենք, որ պրիլի 21-ի երեկոյան 26-ամյա Սերհաթ Է.-ն եւ Իբրահիմ Ք.-ն  զինված 1 մետրանոց թրերով եւ դանակներով մտել են Ադանայում գտնվող Սուրբ Պողոս կաթոլիկ եկեղեցի եւ «մենք մահմեդական ենք, այստեղ Թուրքիան է, Ալլահ աքբար» բղավելով փնտրել եկեղեցու եպիսկոպոս Ֆարանսիս Դոնդուին։

Եկեղեցու սպասավորները հայտնել են, որ եպիսկոպոսը տեղում չէ, որից հետո ավազակներն սկսել են կոտրել Սուրբ Մարիամ Աստվածածնի արձաններն ու սրբապատկերները։

Ոստիկանությունն անմիջապես հասել է դեպքի վայր եւ մեծ դժվարությամբ ձերբակալել ավազակներին,