Շվեդական թաղման ասոցիացիաները կոչ են անում մեծ ճգնաժամի կամ պատերազմի դեպքում գերեզմանների համար ավելի շատ հող գնել: Նախաձեռնությունը հետևում է Շվեդիայի եկեղեցու ազգային քարտուղարության և Շվեդիայի քաղաքացիական պաշտպանության և զինված ուժերի գործակալության առաջարկությանը, որոնք երկուսն էլ ասում են, որ կարևոր է պատրաստ լինել հակամարտությանը Ռուսաստանի հետ տարածաշրջանային լարվածության աճի և ՆԱՏՕ-ին միանալու Շվեդիայի վերջին որոշման ֆոնին, գրում է Euronews-ը:
Գյոթեբորգի թաղման ասոցիացիայի ավագ խորհրդական Կատարինա Էվենսեթը պարզաբանել է, որ գերեզմանատների համար հող գտնելը բարդ խնդիր է և պահանջում է երկարատև հաստատումներ: «Ըստ առաջարկությունների՝ մեզ պետք է ավելի շատ հողատարածք թաղումների համար, այդ թվում՝ խոշոր քաղաքներում, որտեղ նույնիսկ հանգիստ և խաղաղ ժամանակներում գերեզմանների համար տարածքի պակաս կա»,- նշել է նա։
Շվեդիայի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Գյոթեբորգի թաղման ասոցիացիան ներկայումս փնտրում է առնվազն 40,000 քառակուսի մետր հող՝ ի հավելումն խաղաղ ժամանակ գերեզմանոցների համար անհրաժեշտ 60,000 քառակուսի մետրի: Շվեդիան երկու դար շարունակ հավատարիմ մնաց ռազմական չեզոքությանը, սակայն Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման ֆոնին փոխեց իր վեկտորը և այս տարվա մարտին արագ միացավ ՆԱՏՕ-ին՝ ստանձնելով հավաքական պաշտպանության հոդվածով նախատեսված պարտավորություններ։




























