Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Անկարան ռազմական համագործակցություն կհաստատի սիրիական նոր վարչակազմի հետ, գրում է Middle East Eye-ը։

Թուրքիայի պաշտպանության նախարարության խոսնակը լրագրողներին հայտարարել է, որ Անկարան իրենց ապագա ռազմական կապերի բնույթի վերաբերյալ արդեն բանակցություններ է վարում սիրիացի պաշտոնյաների հետ։

«Մեր նախագահի հանձնարարությամբ՝ ռազմավարական հարաբերություններ հաստատելու և տարբեր ոլորտներում համագործակցությունն ամրապնդելու համար համագործակցում ենք մեր գործընկերների հետ»,-նշել է Պաշտպանության նախարարության աղբյուրը։ «Ելնելով այս հանդիպումների ընթացքում բացահայտված կարիքներից՝ անհրաժեշտ աջակցություն կտրամադրվի»։