Երեւանում, դեկտեմբերի 15-ին, ժամը 19:18-ին ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան պողոտայի թիվ 4 շենքի 9-րդ բնակարանի բնակիչը վատառողջ է, չի արձագանքում դռան եւ հեռախոսային զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ոստիկանության աշխատակիցները բացել են բնակարանի դուռը եւ ննջասենյակում հայտնաբերել 82-ամյա Գրիգոր Տիտացյանի դին:




























