Սիրիայի անցումային կառավարության արտաքին գործերի նախարար Ասադ Հասան ալ-Շիբանին պաշտոնական այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ): Այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը։
Ալ-Շիբանիի գլխավորած պատվիրակության կազմում են Սիրիայի պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Քասրան և Գլխավոր հետախուզական ծառայության ղեկավար Անաս Հասան Խաթաբը։ Ինչպես նշում է գործակալությունը, Սիրիայի նոր իշխանությունների ներկայացուցիչները ԱՄԷ-ում կքննարկեն «երկրների միջև համագործակցության և համակարգման հեռանկարները»։
ԱՄԷ-ն դարձավ երրորդ երկիրը, ուր այցելել է Սիրիայի կառավարական պատվիրակությունը հանրապետությունում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո։ Նախօրեին ալ-Շիբանին, Աբու Կասրան և Խաթաբը այցելել են Կատար, որտեղ հանդիպել են կառավարության ղեկավար, Էմիրության արտաքին գործերի նախարար Մուհամմեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանիի հետ։ Հունվարի սկզբին նրանք Էր Ռիադում բանակցություններ են վարել Սաուդյան Արաբիայի արտգործնախարար արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդի հետ։ Սիրիական պատվիրակությունը ծրագրում է առաջիկա օրերին այցելել Հորդանան։
Սիրիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները ժամանել են ԱՄԷ. SANA





























