Լիտվայի Սեյմի (խորհրդարանի) նախագահ Սաուլիուս Սկվերնյալիսը նախապես անվավեր է հայտարարել նախագահական ընտրությունները, որոնք կանցկացվեն Բելառուսում հունվարին։ Այս մասին նա հայտարարել է լրագրողներին։

«Գործընթացը, որը սպասվում է Բելառուսում, չի կարելի ընտրություններ անվանել»,- ասել է խորհրդարանի ղեկավարը։

Նա պնդել է, որ դա ֆարս է լինելու. «Չի կարելի սպասել, որ դա տեղի ունենա, հետո քաղաքական որոշումներ կայացնենք։ Անմիջապես պետք է հաստատել, որ դա ընտրությունների հետ կապ չի ունենա»,- ասաց Սկվերնյալիսը։

Վիլնյուսը չի ճանաչել 2020 թվականին Բելառուսում անցկացված նախորդ նախագահական ընտրությունների արդյունքները։ Պաշտոնական իշխանությունները խուսափում էին Ալեքսանդր Լուկաշենկոյին երկրի նախագահ անվանելուց։ Այնուհետև Լիտվան լայն բացեց իր դռները ընդդիմության ներկայացուցիչների համար, որոնց առաջնորդները շարունակում են մնալ բալթյան հանրապետությունում։