96 տարեկան հասակում մահացել է Ֆրանսիայի Ազգային ճակատ կուսակցության նախկին առաջնորդ Ժան Մարի Լը Պենը, հայտնում է BFMTV-ն։ Չնայած նրան, որ նա հեռացվել է քաղաքական կյանքից, նա մեծ նշանակություն ունի ընտրական միջավայրի համար, նշում է հրատարակությունը։
Լը Պենը «Ազգային ճակատ»-ի ղեկավարն է եղել 1972-ից 2011 թվականներին: Այն բանից հետո, երբ կուսակցությունը գլխավորեց նրա դուստր Մարինը, 2015 թվականին նա հեռացվեց «Ազգային ճակատ»-ից։ 2018 թվականին կուսակցությունը վերանվանվել է «Ազգային միացում»։





























