Արտառոց խոզուկ է ծնվել չինական Ֆուցզյան նահանգում, նա երկու դնչիկ եւ մեկ աչք ունի:
Խոզուկը ծնվել է Սյաո Կսինտուի ֆերմայում: Երբ նա հայտնաբերել է մուտանտին, շատերն են ժամանել` տեսնելու:
Թեեւ խոզուկը սարսափելի տեսք ունի, չինացին որոշել է իր մոտ պահել նրան: Առավել եւս որ նրանից հրաժարվել է սեփական մայրը, որը կաթ չի տալիս խոզուկին:
Ֆերմերը խոստովանել է, որ խոզաբուծությամբ է զբաղվում արդեն 15 տարի, բայց նման բան տեսնում է առաջին անգամ:




























