Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյն արժանացել է 2025 թվականի Իսրայելի հեղինակավոր Genesis մրցանակին՝ ի նշան Իսրայելին ցուցաբերած աջակցության, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով մրցույթի կազմակերպիչներին:
Իր պաշտոնավարումը սկսելուց մեկ տարի անց Միլեյը հայտարարել է, որ դեսպանատունը կտեղափոխի Երուսաղեմ՝ միանալով այն երկրների փոքր խմբին, որոնք քաղաքը ճանաչում են որպես Իսրայելի մայրաքաղաք: Նա աջակցել է Իսրայելին ՄԱԿ-ում և խոստացել արդարություն հաստատել 1990-ականներին Արգենտինայում իսրայելական և հրեական թիրախների ռմբակոծությունների համար:
1 միլիոն դոլարի չափով մրցանակն ամեն տարի շնորհվում է մասնագիտական նվաճումների, մարդկության զարգացման մեջ ներդրման և հրեական արժեքներին նվիրվածության համար:
Նախկին հաղթողները մրցանակը նվիրաբերել են բարեգործությանը: Միլեյը ասել է, որ միջոցները նվիրաբերելու է Արգենտինայում և ամբողջ աշխարհում հակասեմիթիզմի դեմ պայքարելու համար:
հայտնել է, որ խորը կապվածություն ունի հուդայականության հետ և չի բացառել, որ ապագայում կարող է այլ հավատք ընդունել։ Մրցանակը սովորաբար հանձնվում է ամեն տարի հունիսին Երուսաղեմում կայանալիք գալա միջոցառման ժամանակ, որին ներկա է լինում նաև Իսրայելի վարչապետը:
Նախորդ մրցանակակիրներն են՝ գործարար և Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը, դերասան Մայքլ Դուգլասը, ջութակահար Իցհակ Պերլմանը, քանդակագործ սըր Անիշ Կապուրը, կինոռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը, New England Patriots-ի սեփականատեր Ռոբերտ Կրաֆթը, նախկին խորհրդային քաղբանտարկյալ Նաթան Շարանսկին և դերասանուհի Բարբարա Սթրեյզանդը։





























