Իրաքը և Մեծ Բրիտանիան համաձայնեցրել են մինչև 12,3 միլիարդ ֆունտ ստեռլինգ (14,98 միլիարդ դոլար) առևտրային փաթեթ և երկկողմ պաշտպանական համաձայնագիր՝ ասվում է Իրաքի և Մեծ Բրիտանիայի վարչապետների համատեղ հայտարարության մեջ:

Գործարքի մասին, որի համաձայն 2024 թվականին երկկողմ առևտրի ընդհանուր ծավալները կաճեն ավելի քան 10 անգամ, հայտարարվել է Իրաքի վարչապետ Մուհամմադ Շիա Ալ-Սուդանիի և նրա բրիտանացի գործընկեր Քիր Սթարմերի հանդիպումից հետո:

Այն ներառում է 1,2 միլիարդ ֆունտ ստերլինգ արժողությամբ նախագիծ, որը կօգտագործի բրիտանական էլեկտրաէներգիայի փոխանցման համակարգերը Իրաքի և Սաուդյան Արաբիայի միջև էլեկտրացանցերը կապելու համար, և 500 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ ծրագիր՝ հյուսիսային Իրաքում գտնվող «Ալ Քայարա» ավիաբազայի արդիականացման համար:

Հայտարարության մեջ ասվում է, որ երկու երկրների միջև համաձայնագիրը ներառում է նաև Մեծ Բրիտանիայի գլխավորած կոնսորցիումի նախագիծը, որը կկառուցի ջրային ենթակառուցվածք, որը կօգնի մաքուր ջուր ապահովել Իրաքի չոր հարավում և արևմուտքում:

Նախագիծը կկազմի մինչև 5,3 միլիարդ ֆունտ ստեռլինգ բրիտանական արտահանում: Սուդանին և Սթարմերը ստորագրել են նաև պաշտպանական համաձայնագիր, որը «հիմքեր է դնում անվտանգության ոլորտում համագործակցության նոր դարաշրջանի համար»:

Իրաքի վարչապետը երկուշաբթի օրը սկսել է պաշտոնական այցը Մեծ Բրիտանիա՝ Մերձավոր Արևելքում պատմական աշխարհաքաղաքական տեղաշարժերի ֆոնին: