Շանհայի նավահանգստի բեռնարկղերի ընդհանուր թողունակությունը 2024թ. գերազանցել է 51,5 մլն TEU-ն (համարժեք է ստանդարտ 20 ֆուտանոց բեռնարկղին): Այս տվյալներն են պարունակվում քաղաքապետարանի հրապարակած հաշվետվությունում, որն ամփոփել է անցնող տարվա աշխատանքի արդյունքները։
Բեռնաշրջանառության առումով Շանհայի նավահանգիստը 2024թ. պահպանել է համաշխարհային առաջատարությունը, որը զբաղեցրել է վերջին 15 տարիների ընթացքում։ Շանհայի նավահանգիստը դարձել է նաեւ աշխարհում առաջինը, որի բեռնաշրջանառությունը գերազանցել է 50 մլն TEU-ն։
Շանհայի նավահանգստով բեռնարկղերի փոխադրումներն սկսվել է 1978թ.: Այն ժամանակ բեռնաշրջանառությունը կազմում էր մոտ 7,9 հազար TEU, իսկ 2011-ին գերազանցել է 30 մլն TEU-ն եւ շարունակաբար ավելացել է։
2017թ. դեկտեմբերին հայտարարվել է, որ աշխարհի ամենամեծ ավտոմատացված կոնտեյներային տերմինալը՝ 2,23 մլն քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, փորձնական կսկսի գործել Շանհայի նավահանգստում։ Տերմինալը համալրված է չինական արտադրության բեռնման եւ բեռնաթափման աշխատանքների բարձր աստիճան ունեցող ամենաժամանակակից սարքավորումներով։ Ամբողջական գործարկումից հետո տերմինալում գործում են 26 վերամբարձ ամբարձիչներ, 120 ռելսային ամբարձիչներ եւ 130 ավտոմատ կառավարվող մեքենաներ:




























