Գերմանիայի կառավարությունը թարմացրել է Ուկրաինային հանձնվող ռազմական օգնության ցանկը՝ հաստատելով հազար հրետանային արկերի եւ դրոնների մատակարարման մասին, տեղեկացրել է «Европейская правда»-ն։

Ցուցակի համաձայն՝ դեկտեմբերի վերջից Գերմանիան Ուկրաինային է փոխանցել ականներից եւ դարանումներից պաշտպանվող 20 մեքենա, 14 հազար 155 միլիմետրանոց եւ 19 հազար 122 միլիմետրանոց արկեր, ինչպես նաեւ զինամթերք «Leopard 1» տանկերի համար։

Կիեւը նաեւ ստացել է 600 HF-1 հարվածային անօդաչու թռչող սարք, 50 VECTOR հետախուզական անօդաչու թռչող սարք, 46 RQ-35 HEIDRUN հետախուզական անօդաչու թռչող սարք եւ 43 SONGBIRD անօդաչու թռչող սարք։

Գերմանիայի հանձնած այլ սարքավորումներն ու պարագաները ներառում են 11 հազար 120 միլիմետրանոց ականանետային զինամթերք, լարաններ, դաշտային ակնոցներ եւ բրդյա վերմակներ:

Բացի այդ, ցուցակում նշվել է  Marder հետեւակի 5մարտական ​​մեքենաների, 9 RCT-30 Boxer անիվներով հետեւակի մարտական ​​մեքենաների եւ 277 ականներից եւ դարանումներից պաշտպանվող մեքենաների, ինչպես նաեւ 18 RCH 155 ինքնագնաց հրետանային կայանքների մասին:

Ուկրաինայի պատվիրած 54 հաուբիցներից առաջինը անձամբ հանձնել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։