Ջո Բայդենի հեռացող վարչակազմը հույս ունի, որ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմը չի չեղարկի հակառուսական պատժամիջոցները։ Այս մասին ճեպազրույցում հայտնել է պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։

«Ես չեմ խոսի այն մասին, թե ինչ կանի կամ ինչ չի անի հաջորդ վարչակազմը։ Նրանք պետք է ինքնուրույն որոշումներ կայացնեն»,- ասել է նա:

«Մենք կարծում ենք, որ մեր կիրառած պատժամիջոցներն արդյունավետ են եղել Ռուսաստանի տնտեսությունը խաթարելու համար՝ որոշակի չափով սահմանափակելով նրա ռազմական մեքենան ֆինանսավորելու կարողությունը: Եվ հույս ունենք, որ դրանք ուժի մեջ կմնան։ Սակայն այս որոշումը հաջորդ վարչակազմինն է լինելու»,- ասել է պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարը։