Մեդիա-մենեջեր Բորիս Խանչալյանը նշանակվել է «Գազպրոմ-մեդիա» հոլդինգի գլխավոր տնօրենի տեղակալ։ Այս մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել են հոլդինգի մամուլի ծառայությունում։
«Նա պատասխանատու կլինի միջազգային գործընկերության համար, կղեկավարի ГПМ КИТ խմբի կոնտենտի արտադրությունը եւ դիստրիբուցիան, ինչպես նաեւ նոր հեռանկարային նախագծեր կստեղծի»,- նշվել է հոլդինգի հաղորդման մեջ։
Ավելի վաղ Խանչալյանը «Գազպրոմ-մեդիայի» գլխավոր տնօրենի խորհրդականն էր եւ զբաղեցնում էր ГПМ РТВ գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը։ Մինչեւ «Գազպրոմ-մեդիայի» հետ համագործակցությունը նա աշխատել է ներդրումային նախագծերի իրականացման ոլորտում տնտեսության տարբեր ճյուղերում, եղել է Ռուսաստանի Հանրային պալատի անդամ։
«Որպես իմ խորհրդական Բորիսը աշխատել է մեր փրոդաքշընների հետ եւ 2024թ. իրականացրել է նրանց գործունեության օպտիմալացում, որպեսզի մենք կարողանանք արտադրել էլ ավելի վարկանիշային կոնտենտ։ Երեք տարվա ընթացքում նա նաեւ հաջողությամբ իրականացրել է նախագծեր միջազգային ասպարեզում»,- ասել է «Գազպրոմ-մեդիայի» գլխավոր տնօրեն Ալեքսանդր Ժարովը, որի խոսքերը մեջբերել են մամուլի ծառայությունում։




























