ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն ասել է, որ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն «իր քաղաքականությամբ երկիրը տանում է դեպի մեկուսացում»:
«Մենք խստորեն դատապարտում ենք Վրաստանի խաղաղ քաղաքացիների, ցուցարարների, լրագրողների և ընդդիմության ներկայացուցիչների, այդ թվում՝ Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի նկատմամբ բռնությունը։ Սա «Վրացական երազանքի» ռեպրեսիվ մարտավարության ևս մեկ օրինակ է, որը երկիրը կթողնի մեկուսացված», - ասված է Միլլերի հայտարարության մեջ։
Ինչպես հաղորդում են վրացական ԶԼՄ-ները, Գախարիան Բաթումիում հարձակման է ենթարկվել չորեքշաբթի գիշերը և տեղափոխվել տեղի հիվանդանոց։ Բժշկական օգնություն ստանալուց հետո Գախարիան իր կամքով լքել է հիվանդանոցը։
Անցյալ տարվա նոյեմբերին Միացյալ Նահանգները հայտարարեց, որ դադարեցնում է իր ռազմավարական գործընկերությունը Վրաստանի հետ՝ կապված Թբիլիսիի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացը հետաձգելու և այս որոշման դեմ ցուցարարների դեմ ուժ կիրառելու որոշման հետ։
ԱՄՆ Պետդեպը հայտարարել է, որ Վրաստանը կարող է մեկուսացվել` «ռեպրեսիվ քաղաքականության» պատճառով

Հասանելի է
русский

























