Չինաստանի նախագահ Սի Ծինփինը եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի բանակցություններ են վարել տեսակոնֆերանսի ձեւաչափով, տեղեկացրել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը։

«Հունվարի 21-ին օրվա առաջին կեսին Չինաստանի նախագահ Սի Ծինփինը տեսակոնֆերանսի ձեւաչափով հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Պեկինի Ժողովրդական հավաքների տանը»,- նշվել է հաղորդագրությունում։