ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ առայժմ չի նախատեսում նոր տուրքեր մտցնել ներմուծվող պողպատի, ալյումինի եւ պղնձի վրա։ Այս մասին երկուշաբթի տեղեկացրել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
«Դե, ես առայժմ դրանք չեմ մտցնի։ Ես դրանք կպահեմ գլխումս, այն, թե ինչպիսին են դրանք լինելու, բայց առայժմ դրանք չեմ մտցնի»,- ասել է նախագահն ի պատասխան այն հարցի, թե երբ է նախատեսում մտցնել հիշյալ մետաղների ներմուծման մաքսատուրքերը։
«Բայց դրանք բավական կլինեն, որպեսզի պաշտպանեն մեր երկիրը։ Հաստատ»,- ավելացրել է Թրամփը՝ անդրադառնալով սահմանափակիչ տուրքերի հնարավոր մեծությանը։




























