2Pac-ի տեսագրությունը, որում լեգենդար ռեփերը զբաղվում է սեքսով անծանոթ աղջկա հետ, վաճառվել է մասնավոր ներդրողի, հաղորդում է TMZ-ը: Ամենայն հավանականությամբ, այդ քայլն արվել է, որպեսզի հանրությունը չտեսնի ժապավենի բովանդակությունը, հաղորդում է indarnb.ru-ն:

Հոկտեմբերին տարբեր պոռնո-կայքեր հետաքրքրություն էին դրսեւորել տվյալ նյութը ձեռքբերելու ուղղությամբ: Անգամ մինչեւ 1 մլն դոլարի առաջարկ էր արվել չհրապարակված հոլովակի համար:

Ի վերջո, վաճառողը որոշեց չվաճառել 2Pac-ի  Sex tape-ն այդ «մակաբույծներին»: Չի հրապարակվում նաեւ տեղեկատվությունը, թե որքանով է այն վաճառվել: Դա արվել է երգչի բոլոր երկրպագուների եւ հիփ-հոփ մշակույթի համար, որպեսզի հոլովակը չօգտագործվի շահադիտական նպատակներով: