Սպիտակ քաղաքում, դեկտեմբերի 18-ին, ժամը 18.40-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 50-ամյա մի կնոջ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդն իր ավտոմեքենայով կնոջը տեղափոխել է հիվանդանոց:
Վարորդը ներկայացել է բաժին: Կատարվում է քննություն:



























