Հումքի հենանիշային գներն աճում են ուրբաթ առավոտյան՝ նախորդ օրվա սակարկությունների չափավոր աճից հետո:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի մարտյան ֆյուչերսներն աճել են 0,61 դոլարով (0,79%)՝ հասնելով 77,48 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ Հինգշաբթի օրը այս պայմանագրերը թանկացել են 0,29 դոլարով (0,4%)՝ հասնելով 76,87 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
WTI տեսակի նավթի մարտյան ֆյուչերսների գնանշումները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ աճել են 0,68 դոլարով (0,93%)՝ հասնելով 73,41 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ Նախորդ օրը ֆյուչերսների արժեքն աճել է 0,11 դոլարով (0,2%)՝ հասնելով 72,73 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։

Հասանելի է
русский

























