Դանիան համաձայնության է եկել ԵՄ առաջնորդների հետ, որ Գրենլանդիայի հարցը կընդգրկվի երկուշաբթի ոչ պաշտոնական գագաթնաժողովի օրակարգում։ Այս մասին հայտարարել է Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը՝ ժամանելով Բրյուսելում տեղի ունեցած համայնքային հանդիպմանը։
«Մյուս բոլոր երկրների հետ պայմանավորածություն կա, որ մենք, իհարկե, այսօր կքննարկենք նաև Գրենլանդիան», - ասաց Ֆրեդերիկսենը, ով ցանկանում է ապահովել ԵՄ աջակցությունը:
«Եվրոպայում շատ ուժեղ և լայն աջակցություն կա սահմանները հարգելու անհրաժեշտությանը: Դա, իհարկե, վերաբերում է նաև Դանիայի Թագավորության սահմաններին»,- ընդգծել է վարչապետը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ Գրենլանդիան պետք է միանա ԱՄՆ-ին։ Նա սպառնացել է բարձր առևտրային տուրքեր սահմանել Դանիայի վրա, եթե այն չհրաժարվի կղզուց։ Թրամփն անգամ իր առաջին նախագահական ժամկետի ժամանակ առաջարկեց գնել Գրենլանդիան։ Ինչպես այն ժամանակ, Դանիայի և Գրենլանդիայի իշխանությունները մերժել են այդ գաղափարը:
Գրենլանդիայի հարցը կքննարկվի Բրյուսելի գագաթնաժողովում. Դանիայի վարչապետ

Թեմա
Տեղադրություն




























