Թուրքական պաշտպանական հսկա Aselsan-ը հինգշաբթի հայտարարել է, որ 21,3 միլիոն դոլար արժողությամբ միջազգային գործարք է կնքել Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջանում գործող հաճախորդի հետ, գրում է Anadolu գործակալությունը:
Գործարքը ներառում է ռազմական կապի համակարգերի արտահանում, ասված է ընկերության հայտարարության մեջ, որը հրապարակվել է Թուրքիայի հանրային բացահայտման հարթակում (KAP): Հաճախորդի անունը չի հրապարակվել:
Aselsan-ը, որի կենտրոնակայանը տեղակայված է Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում, հիմնադրվել է 1975 թվականին և դարձել է երկրի խոշորագույն պաշտպանական ընկերություններից մեկը՝ զբաղեցնելով «աշխարհում իր ոլորտի լավագույն 100-յակում», գրում են թուրքական լրատվամիջոցները:



























