Պոլսո Հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ արք. Արամ Աթեշյանը հայտարարել է, թե Ֆրանսիայի Ազգային ժողովում հայտնված Հայոց ցեղասպանության ժխտումը քերականացնող օրինագիծը վնաս կհասցնի հայ-թուրքական հարաբերություններին։
Արք Աթեշյանը նշել է, թե հայ-թուրքական հարաբերությունների ապագան չի կարելի թողնել այդ ցավալի իրադարձությունների ստվերում։ «Այն հայ եւ թուրք ժողովուրդների բարեկամությանը մեծ հարված կլինի»,-ասել է Աթեշյանը։




























