ԱՄՆ պաշտպանության նախարար Փիտ Հեգսեթը երեքշաբթի հերքել է այն պնդումները, թե Վաշինգտոնը դադարեցնում է Ուկրաինայի աջակցությունը՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ը շարունակում է մնալ ուկրաինական դիմադրության ամենամեծ դոնորը, գրել է The Moscow Times-ը։
«Սա, իհարկե, դավաճանություն չէ»,- ասել է Հեգսեթը դաշնակիցների հետ հանդիպումներից հետո: «Ինչպես նշել է նախագահ Թրամփը, ոչ մի երկիր ուկրաինական առաքելության համար չի արել ավելին, քան ԱՄՆ-ը՝ 300 մլրդ դոլարի ներդրում ռուսական ագրեսիայից հետո ճակատի կայունացման համար»։
Միաժամանակ Պենտագոնի ղեկավարը հասկացրնել է, որ Վաշինգտոնն այժմ հույսը դնում է բանակցությունների վրա։ «Դավաճանություն չկա։ Գիտակցություն կա, որ խաղաղությամբ շահագրգռված են թե՛ Միացյալ Նահանգները, թե՛ ողջ աշխարհը։ Համաձայնեցված աշխարհում։ Ինչպես նախագահ Թրամփն է ասել՝ դադարեցնել սպանությունները»։
Հեգսեթն ընդգծել է, որ Դոնալդ Թրամփը «միակ քաղաքական գործիչն է, որը կարող է կարգավորել հակամարտությունը»։ «Սա կպահանջի երկու կողմերից խոստովանել այն, ինչը չեն ուզում խոստովանել։ Ահա թե ինչու է աշխարհի բախտը բերել, որ նախագահ Թրամփը կա։ Միայն նա է այժմ կարողանում բանակցային սեղանի շուրջ հավաքել անհրաժեշտ ուժերը։ Եվ սա լավ նշան է»,- ասել է պաշտպանության նախարարը։
Չնայած հռետորաբանության փոփոխությանը՝ Հեգսեթը վստահեցրել է դաշնակիցներին, որ Միացյալ Նահանգները կմնա եվրոպական անվտանգության երաշխավորը։ «Իմ աշխատանքն է որպես պաշտպանության նախարար՝ աշխատել ՆԱՏՕ-ի հետ՝ ապահովելու համար, որ դաշինքի պաշտպանական կարողությունները մնան ամուր եւ հուսալի՝ կանխելու ցանկացած ապագա ագրեսիա մայրցամաքում»,- ասել է նա:
Պենտագոնի ղեկավարի խոսքերն ընդգծում են Վաշինգտոնի մոտեցման փոփոխությունը. Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու ընթացքում Միացյալ Նահանգները մեծացնում է ճնշումը հակամարտող կողմերի վրա՝ խաղաղ համաձայնագրի հասնելու համար. քայլ, որը կարող է լարվածություն առաջացնել ինչպես Կիեւում, այնպես էլ Ամերիկայի դաշնակիցների շրջանում:





























