ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ թույլ չի տա Իլոն Մասկին, որը վերահսկում է ԱՄՆ կառավարության արդյունավետության բարձրացման դեպարտամենտը (DOGE), մասնակցել կառավարական նախագծերին, որտեղ նա կարող է շահերի բախում ունենալ, այդ թվում՝ տիեզերական զարգացման ոլորտում։
«Ես թույլ չեմ տա շահերի որեւէ բախում»,- երեքշաբթի լրագրողներին ասել է Թրամփը, երբ ստորագրում էր նոր հրամանագրերը Մար-ա-Լագոյի իր կալվածքում, Ֆլորիդայի նահանգի Ուեսթ Փալմ Բիչ քաղաքի մոտակայքում:
«Ես Իլոնին ասացի. ցանկացած կոնֆլիկտ, եւ դու դրա հետ որեւէ առնչություն չես կարող ունենալ: Այնպես որ, այն ամենը, ինչ ներառում է այս [շահերի բախումը], գուցե նույնիսկ տիեզերքը, մենք թույլ չենք տա Իլոնին մասնակցել դրան»,- ավելացրել է Սպիտակ տան ղեկավարը։





























