Թրամփի վարչակազմը հանձնարարել է Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալությանը (FEMA) մշակել անձնակազմի ցուցակներ, որոնց աշխատանքը կենտրոնացած է կլիմայի փոփոխության, իրավահավասարության և ներառականության վրա՝ աշխատուժի կրճատման ծրագիրը շարունակելու ճնշման ներքո: Այս մասին հայտնում է Politico թերթը։

Լրատվամիջոցը նշում է, վկայակոչելով իր ստացած գործակալության բարձրաստիճան պաշտոնյայի ներքին նամակը, որում նշվում է, որ «հանձնարարականն է պատրաստել բոլոր նրանց ցուցակը, ովքեր աշխատել կամ աշխատում են կլիմայի, շրջակա միջավայրի, իրավահավասարության, ներառականության և մատչելիության թեմաներով [հաշմանդամություն ունեցող անձանց համար]», - ասվում է փաստաթղթում:

Ինչպես նշում է հրատարակությունը, հնարավոր կրճատումները կարող են բացասաբար ազդել գործակալության հնարավորությունների վրա, որն արդեն «կադրերի խրոնիկ պակաս է զգում, մինչդեռ աղետների մասշտաբները միայն մեծանում են»: