«Ադրբեջաներենով BBC News»-ը փակում է Բաքվի գրասենյակը։
Ինչպես հաղորդում է APA-ն, այս մասին ասված է BBC-ի այսօր հրապարակած հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ ասվում է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ից բանավոր հանձնարարականներ ստանալուց հետո ընկերությունը որոշել է փակել իր գրասենյակը երկրում։
Նշենք, որ BBC-ի ադրբեջաներեն ծառայությունը գործում է 1994 թվականից՝ սկզբում եթերում, ապա՝ առցանց։





























