Արգենտինայի նախագահ Խավիեր Մայլին ԱՄՆ Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկին բենզասղոց է նվիրել։ Մասկը գործիքն անվանել է բյուրոկրատիայի դեմ զենք:

Պահպանողական քաղաքական գործողությունների համաժողովում Մասկի ելույթի ժամանակ Մայլին բենզասղոցը ձեռքին քայլեց բեմի վրա:

«Դա բյուրոկրատիայի դեմ [պայքարելու] բենզասղոց է, բենզասղոց»,- բղավել է Մասկը՝ թափահարելով գործիքը:

Բենզասղոցը դարձավ Մայլիի նախընտրական արշավի գլխավոր խորհրդանիշը, ով նախագահի պաշտոնը ստանձնեց 2023 թվականի դեկտեմբերի 10-ին: Արգենտինայի ղեկավարը հանդես է գալիս տնտեսության մեջ կառավարության նվազագույն միջամտության օգտին և երկրի տնտեսական խնդիրների լուծումը տեսնում է բյուջեի դեֆիցիտից ազատվելու մեջ՝ ծախսերի կրճատմամբ: