Միխայիլ Սահակաշվիլին Վրաստանում իրական ժողովրդավարություն է հիմնել: Այս մասին վրացական «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Վիլֆրեդ Մարտենսը:

«Միշան, պարոն նախագահը, Վրաստանում իրականացրել է ոստիկանության եւ արդարադատության բարեփոխումներ եւ հիմա էլ  ընտրական բարեփոխումներ է իրականացնում, ինչը կապահովի ազատ եւ արդար ընտրություններ»,-նշել է ԵԺԿ ղեկավարը: Նրա խոսքով, այն հանգամանքը  որ «Արեւելյան գործընկերության» շրջանակներում Վրաստանի դերակատարությունը տարածաշրջանում մեծ է, շատ կարեւոր է:

«Դա իհարկե երկրի ղեկավարի  եւ նրա կողմից վարած քաղաքականության արդյունքն է», -ընդգծել է նա: 

Մարտենսը հավաստիացնում է, որ  Վրաստանը Եվրամիությանն անդամագրվելու իրական հեռանկար ունի, ինչը մեծ աշխատանքի եւ վստահության արդյունք է, որը Սահակաշվիլին իրականացրել է իր նախագահության ընթացքում: